Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ի նշան բողոքի ՀՀ բնակիչները մեկ ժամով կանջատեն հոսանքը

Ի նշան բողոքի ՀՀ բնակիչները մեկ ժամով կանջատեն հոսանքը
04.07.2014 | 15:16

«Մեկ ժամով անջատենք էլեկտրականությունը` որպես բողոք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ» կարգախոսով բողոքի ակցիա է սկսվում, որի մեկնարկը կտրվի վաղը` հունիսի 5-ին, ժամը 22:00-ին: Ինչպես ասվում է ակցիայի ֆեյսբուքյան հրավերում` այն շարունակվելու միտում ունի այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Նախաձեռնողները նշում են, որ բողոքի նման ակցիայով հնարավոր է «ՀՀ կառավարությանը ստիպել կատարել երկրի քաղաքացիների պահանջները»: Կազմակերպիչները հրավերին միացած քաղաքացիներին հորդորում են իրազեկել իրենց հարազատներին ու ընկերներին` ակցիան երկրով մեկ ընդգրկելու համար:

Հիշեցնենք, որ օրերս ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց այս տարվա օգոստոսի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սպառման ցերեկային սակագինը սահմանել 41,85 դրամ/կՎտ/ժ, իսկ գիշերայինը` 31,85 դրամ/կՎտ/ժ:

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ